Օբաման նախազգուշացրել է ամերիկացիներին հնարավոր ահաբեկչությունների մասին
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման անհրաժեշտ է համարել զգոնությունը պահպանելու և հնարավոր ահաբեկչությունների դեմ անվտանգության միջոցառումներ ձեռնարկելու անհրաժեշտությունը:
Ինչպես հաղորդում է rosbalt.ru-ն, Օբաման այդ մասին հայտարարել է CNN-ին տված հարցազրույցում:
«Մենք պետք է սթափություն պահպանենք, միջոցառումներ ձեռնարկենք հուսալի պաշտպանության ուղղությամբ, որոնք կբարդացնեն հարձակումների առաջխաղացումը, ինչպիսիք 2001 թվականին եղան»,-նշել է նա:
ԱՄՆ-ի նախագահը միևնույն ժամանակ ընդգծել է, որ ներկա պահին ԱՄՆ-ում ահաբեկչությունների հավանականությունը համեմատական կարգով նվազ է, քան Եվրոպայում: