211652_close_icon
views-count6207 դիտում article-date 22:49 04-05-2016

Հետաքրքիր փաստեր ժամացույցի մասին

1․Ժամացույցի ժամ ցույց տվող սլաքի ավանդական ուղղությունը համընկնում է այն ուղղությանը, որով շարժվում է հորիզոնական արեգակնային ժամացույցի ստվերը` տեղադրված Երկրի հյուսիսային կիսագնդում: Սակայն, գոյություն ունեն ժամացույցներ, որոնց սլաքները շարժվում են «ժամսլաքի հակառակ ուղղությամբ» (ինչպես արեգակնային պատի ժամացույցներինը): 2․Ժամացույցի թվահարթակին հռոմեական չորրորդը IV-ի փոխարեն երբեմն նշում են IIII։ 3․Ժամացույցի գովազդում սլաքները սովորաբար գտնվում են 10:10 կամ 8:20 դիրքում: Դա արվում է նրա համար, որպեսզի սլաքները չծածկեն անունը: Բացի այդ ցուցափեղկում 10:10-ը հիշեցնում է ժպիտ, ինչը դրականորեն է ազդում գնորդների վրա։ 4․17-րդ դարում Մոսկվայի Սպասսկայա աշտարակի ժամացույցի վրա պտտվում էին ոչ միայն սլաքները, այլ նաև` թվահարթակը։

Նմանատիպ նյութեր