Լոնդոնում պաշտոնապես քաղաքապետ ընտրվեց. նա մահմեդական է
Սադիկ Հանը պաշտոնապես ընտրվեց Լոնդոնի քաղաքապետի պաշտոնում: Այս մասին հայտնում է BBC-ն: Նա առաջին մահմեդական քաղաքապետն է:
[url=https://shamshyan.com/hy/article/2016/05/05/84354/]Ավելի վաղ[/url] հայտնել էինք, որ Լոնդոնի քաղաքապետի պաշտոնում կարող էր ընտրվել լեյբորիստների ներկայացուցիչ, մահմեդական Սադիկ Հանը:
YouGov-ի նախնական հարցումների տվյալներով՝ Սադիկ Հանը առաջ էր անցել կոնսերվատիվ Զաք Գոլդսմիթից: Նշվում էր, որ առաջին փուլում Հանը Գոլդսմիթից առաջ է անցել 16%-ով՝ ստանալով ընտրողների 48% աջակցությունը: Ընդ որում՝ Գոլդսմիթը ստացել էր 32%:
Սադիկ Հանը բրիտանացի քաղաքական գործիչ է պակիստանական ծագմամբ: Նրա հայրը 25 տարի աշխատել է Լոնդոնում` որպես ավտոբուսի վարորդ:
Լոնդոնի պատմության մեջ սա առաջին դեպքն է, երբ քաղաքապետի պաշտոնը զբաղեցնում է մահմեդականը: