Մոսկվայի Կարմիր հրապարակում մեկնարկել է Հաղթանակի օրվա շքերթի փորձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Վաղ առավոտից Մոսկվայի մի շարք կենտրոնական փողոցներ և մետրոյի կայարաններ փակ են` Կարմիր հրապարակում անցկացվող Հաղթանակի օրվա շքերթի փորձի պատճառով: Այս մասին հայտնում է RT-ն:
Հայտնի է, որ մայիսի 9-ի տոնական շքերթին կմասնակցի ավելի քան 10 հազար զինվորական: Այս տարի առաջին անգամ շքերթին կմասնակցեն կին զինվորականները:
Կարմիր հրապարակով կանցնի նաև զինտեխնիկայի 100 օրինակ, ինչպես նաև օդում կճախրեն մի քանի տասնյակ ռազմական ինքնաթիռներ` Ми-26, Ми-28Н, Ми-35, Су -24, Су-25, Су-27, Су-34, МиГ-29, МиГ-31, Ан-124-100, Ил-78, Ту-22МЗ, Ту-95, Ту-160, Су-35С…
Ներկայացնում ենք տեսանյութը: