211652_close_icon
views-count1854 դիտում article-date 12:38 09-05-2016

ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալը սպառնալու է Եվրոպայի խաղաղությանը. Դ. Քեմերոն

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը նախազգուշացրել է, որ, եթե բրիտանացիները որոշեն Եվրամիության կազմից դուրս գալ, ապա այն ողջ Եվրոպայի խաղաղությունը սպառնալիքի առաջ կկանգնեցնի, փոխանցում է BBC-ն: «Ամեն անգամ, երբ մենք Եվրոպային մեջքով ենք կանգնել, վաղ թե ուշ փոշմանել ենք դրա համար և միշտ ստիպված ենք եղել վերադառնալ և դա մեզ տրվել է շատ թանկ գնով»,-հայտատարել է Քեմերոնը: Նրա խոսքով՝ չնայած Եվրամիության թույլ տված բազմաթիվ սխալներին, միությունը միշտ օգնել է մայրցամաքի բոլոր պետություններին հաշտվել միմյանց հետ ռազմական հակամարտությունների ժամանակ: Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայում հունիսի 23-ին անցկացվելու է հանրաքվե, որի արդյունքներով կորոշվի Թագավորության՝ Եվրոպական միություն կազմում մնալ-չմնալու հարցը:

Նմանատիպ նյութեր