211652_close_icon
views-count6256 դիտում article-date 21:37 10-05-2016

Հետաքրքիր փաստեր նավերի մասին

Մարդիկ նավեր և նավակներ կառուցել են շատ վաղուց։ Արդեն մ.թ.ա. 4000 թ-ին հին եգիպտացիները կարողանում էին հնդկեղեգից նավակներ պատրաստել։ Հին հույներն ու հռոմեացիները նավարկում էին թիանավերով։ Մոտավորապես 3000 տարի առաջ Միջերկրական ծովում երևան եկան այնպիսի նավեր, որոնք, բացի թիերից, նաև առագաստներ ունեին։ Այդ նավերը ծովով բեռներ էին փոխադրում, դուրս գալիս ռազմերթի։ 700–1000 թթ-ին վիկինգներն իրենց ռազմական երկարաքիթ առագաստանավերով՝ դրակարներով, նվաճեցին գրեթե ողջ Հյուսիսային Եվրոպան։ Չինացիները ծովերով երթևեկում էին ջոնկաներով՝ քառանկյուն առագաստներով խոշոր հարթահատակ նավերով։

Նմանատիպ նյութեր