211652_close_icon
views-count2590 դիտում article-date 12:29 10-05-2016

Փհենյանում մի քանի հարյուր հազարանոց շքերթ է անցկացվել Աշխատավորական կուսակցության քառօրյա համագումարի ավարտից հետո

Հյուսիսային Կորեայի մայրաքաղաք Փհենյանում տեղի է ունեցել լայնամասշտաբ քաղաքացիական շքերթ՝ նվիրված Կորեայի աշխատավորական կուսակցության քառօրյա համագումարի ավարտին: Ինչպես հաղորդում է BBC-ն, շքերթին մասնակցել է մի քանի հարյուր հազար մարդ: Մասնակիցներն անցել են Փհենյանի կենտրոնական հրապարակով՝ թափահարելով վարդագույն թղթերից պատրաստված ծաղիկներ, բազմերանգ փուչիկներ ու կարմիր դրոշներ: Ներկայացվել են նաև բալիստիկ ու տիեզերական հրթիռների մակետներ: Շքերթին մասնակցել է այդ երկրի ղեկավար Կիմ Չեն Ինը:

Նմանատիպ նյութեր