211652_close_icon

Յուրի Լուժկովը Ռուսաստանի ներկայիս տնտեսական իրավիճակը չափազանց ծանր է գնահատում

views-count2813 դիտում article-date 12:17 11-05-2016
Մոսկվայի նախկին քաաղքապետ Յուրի Լուժկովը հայտարարել է, որ իրականում Ռուսաստանի տնտեսական սեկտորը ծայրահեղ վատ վիճակում է հայտնվել և երկրի ներկայիս կառավարությունը դժվար թե կարողանա առաջացած դժվարությունները հեշտ ու հանգիստ հաղթահարել, փոխանցում է BBC-ն: Նա նշել է, որ նախարարների կաբինետը չի զբաղվում էկոնոմիկայի ու գիտության իրական խնդիրներով: Իսկ գիտության զարգացման հանդեպ հետաքրքրության բացակայությունը, հատկապես կիրառական բնագավառում, զրկում է երկրին նոր տեխնոլոգիաների, էլեկտրոնիկայի նոր տեակների ստեղծման հեռանկարներից: Նրա խոսքով՝ այսօր Ռուսաստանը չունի ոչ մի բնագավառ, որը եկամտաբերության բարձր մակարդակ ունենա և կարողանար լուծել բանկային լուրջ խնդիրները, իսկ երկիրը տնտեսության ու սոցիալական ոլորտներում գնում է դեպի «ձեռքի կառավարման համակարգը»:

Նմանատիպ նյութեր