211652_close_icon

Բրազիլիայի սենատը ժամանակավորապես պաշտոնանկ է արել երկրի նախագահին

views-count1347 դիտում article-date 15:58 12-05-2016
Բրազիլիայի սենատը որոշում է կայացրել ժամանակավորապես հեռացնել պաշտոնից երկրի նախագահ Դիլմա Ռուսսեֆին, հաղորդում է Reuters-ը: Որոշմանը կողմ է քվեարկել 55 սենատոր, դեմ՝ 22-ը: Այժմ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար կլինի երկրի փոխնախագահ Միշել Տեմերը: Հիշեցնենք, որ սկանդալային իրավիճակում հայտնված Ռուսսեֆին կասկածում են պետական Petrobras նավթագազային ընկերության դեմ ընթացող կոռուպցիոն հանցագործությունների հետաքննությանը խանգարելու մեջ: Ռուսսեֆն անձամբ հայտարարել է, որ իր դեմ նախաձեռնված իմպիչմենթի գործընթացը պետական հեղաշրջման նշան է:

Նմանատիպ նյութեր