2470 դիտում
13:53 13-05-2016
Արփինե Հովհաննիսյանի կարծիքով՝ ՀՀ-ում կոռուպցիայի դեմ պայքարի մասին ոչ միայն խոսում են, այլ տեսանելի քայլեր են ձեռնարկվում
Կոռուպցիոները չի կարող պայքարել կոռուպցիայի դեմ, կարծում է արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, ինչի մասին հայտարարեց լրագրողների հետ զրույցում:
Դիտարկմանն էլ, թե Հայաստանի կառավարությունը 20 տարուց ավելի խոսում է կոռուպցիայի դեմ պայքարի մասին, բայց որևէ շոշափելի արդյունք չկա, նախարարը նկատեց, որ որևէ երկրում կոռուպցիայի դեմ պայքարն ակնթարթային արդյունքներ չի արձանագրել:
ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկու հայտարարությանը, որ ԵՄ-ն Հայաստանին կոռուպցիայի դեմ պայքարի հարցում չի հատկացնի նախատեսված 15 միլիոն եվրոն, եթե արդյունքներ չտեսնի, ապա բարձր դիվանագետի հայտարարոթյունը նախարարը կոռեկտ չի համարում մեկնաբանել:
«ԵՄ-ն մեզ աջակցում է այդ հարցում և կարծում եմ` պարոն դեսպանն ինքը պետք է մեկնաբանի՝ շոշափելի արդյունքներ կա՞ն, թե ոչ, իսկ մեր քայլերի հաջորդականությունը մենք իրագործելու ենք, և այնպես չի, որ մենք պայմանավորել ենք այդ քայլերի իրականացումը կամ դրանց արդյունավետությունն այդ աջակցությամբ: Այդ աջակցությունը մեզ համար կարևոր է»,- ասաց Արփինե Հովհաննիսյանը:
Անդրադառնալով ԴԱՀԿ այլեւս նախկին պետ Միհրան Պողոսյանի դեմ հարուցված քրեական գործին՝ նախարարը հայտարարեց, թե կոռուպցիայի դեմ պայքարի մասին ոչ միայն խոսվում է, այլև տեսանելի քայլեր են ձեռնարկվում:
Նմանատիպ նյութեր
2774 դիտում
17:52 23-11-2016
Արփինե Հովհաննիսյանը ԵԽԽՎ համազեկուցողներին է ներկայացրել կոռուպցիայի դեմ պայքարի ընթացքը
Այս բաժնից
907 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
925 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»