211652_close_icon
views-count3738 դիտում article-date 10:14 14-05-2016

ՀՔԾ-ում առերեսվել են Գորիսի ոստիկանապետն ու նրա տեղակալը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ոստիկանության Գորիսի բաժնի պետի մասնակցությամբ ծեծի գործով «Ժողովրդին ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել։ Մեզ հասած տեղեկություններով՝ Գորիսի բաժնի նախկին պետ Գևորգ Ազիզյանի և նրա տեղակալ Մուշեղ Գևորգյանի միջև առերեսում է եղել։ Մեզ հասած տեղեկություններով՝ օրեր առաջ հատուկ քննչական ծառայությունում առերեսում է եղել Գորիսի նախկին ոստիկանապետ Գևորգ Ազիզյանի և նրա նախկին տեղակալ Մուշեղ Գևորգյանի միջև։ Գրել էինք, որ ոստիկանապետ Գևորգ Ազիզյանը բաժնում՝ հաշվի չառնելով որ Արթուր Գևորգյանը իր տեղակալի եղբայրն է, ծեծել և հայհոյել էր նրան։ Եվ ահա, ըստ էության, աշխատանքից ազատված տեղակալը ասել է իրավապահներին, որ իր ներկայությամբ իր եղբորը ծեծել են, ինչի հետ առերեսման ժամանակ, բնականաբար, համաձայն չի եղել ոստիկանապետ Ազիզյանը։ Ասել է, թե ոստիկանապետի և նրա տեղակալի հայտարարությունները հակասել են միմյանց։ Այսքանով առերեսումների շարքը չի ավարտվում։ Պարզեցինք, որ ծեծի մասնակից Արթուր Գևորգյանի և ոստիկանապետ Գևորգ Ազիզյանի միջև ևս առերեսում է եղել, որի ժամանակ Արթուր Գևորգյանն ասել է. «Ինքը ընկերոջս քաշքշում էր, մեքենայից իջել, գնացել, ասել եմ՝ ապե՚ր, խի ես ընկերոջս քաշքշում, ու միանգամից ֆռացել է, բա դու ով էս, արա՛, ու տփոց։ Ես չեմ ճանաչել ոստիկանապետին, եթե ճանաչեի, նա ոստիկանապետն է, ուրեմն կհամարեի, որ իմ դիմաց՛ կանգնած է իմ եղբայրը։ Բաժնում հերթապահ մասի մոտ կանգնած մտել է ու սկսել է տփել, քացով-մացով խփել»։ Արթուր Գևորգյանի այս պնդումներին ի պատասխան՝ ոստիկանապետ Գևորգ Ազիզյանն ասել է, թե նման բան չի եղել»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր