211652_close_icon

Իսրայելում 50 վայրկյանում մեքենա են առևանգել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count6170 դիտում article-date 23:14 18-05-2016
Իսրայելի ավտոճանապարհներից մեկում կին վարորդի մեքենան փորձառու հանցագործները առևանգել են ընդամենը 50 վայրկայնում: Նրանք իրենց մեքենայով հետընթաց են կատարել և հարվածել կին վարորդի կայանված մեքենային, ինչից հետո կին վարորդը դուրս է եկել ավտոմեքենայից և մոտենալով հարվածող ավտոմեքենային, փորձել է պարզել պատճառը, սակայն ճիշտ այդ պահին հակառակ կողմից հայտնվել է ինչ-որ մեկը և նստելով կնոջ մեքենայի ազատ ղեկին` առևանգել է մեքենան: Նրա հետ հեռացել է դեպքի վայրից նաև հարվածող մեքենան, իսկ կատարվածից ապշած կին վարորդը մնացել է փողոցում կանգնած: Ներկայացնում ենք տեսանյութը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր