Փարիզում զինված տղամարդը պատանդ է վերցրել 7 հոգու
Քիչ առաջ Փարիզում՝ 13-րդ թաղամասում՝ Իտալիայի հրապարակի հարևանությամբ, զինված տղամարդը ներխուժել է տուրիստական գործակալություն և պատանդ վերցրել 7 հոգու: Այս մասին հայտնում է RBC-ն՝ հղում կատարելով Le Monde լրատվականին:
Աղբյուրի հաղորդմամբ՝ միջադեպը առնչություն չունի ահաբեկչության հետ:
Այս պահին տարածքը շրջափակվել է: Դեպքի վայր են ժամանում համապատասխան ծառայությունների ներկայացուցիչները: