Էկվադորում տեղի ունեցած երկրորդ երկրաշարժի հետևանքով կա 1 զոհ, 87 վիրավոր
Էկվադորի Հանրապետության նախագահ Ռաֆայել Կոռեան հաստատեց, որ մեկ մարդ մահացել, իսկ 87-ը վիրավորվել են ապրիլի 18-ի առավոտյան Էկվադորի ափամերձ շրջաններում գրանցված 6.8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով:
Նախագահն անձամբ ղեկավարում էր Արտակարգ իրավիճակների ազգային կոմիտեն, որը աշխատանքներ էր տանում երկրաշարժի պատճառած վնասները գնահատելու ուղղությամբ: Հիշեցնենք, որ սա արդեն երկրորդ ուժեղ երկրաշարժն է Էկվադորում:
Նա ընդգծեց, որ որոշ քաղաքներում վնասվել է էլեկտրաէներգիայի ծառայությունը, և հավելեց, որ աշխատանքներ են իրականացվում այդ ուղղությամբ, առաջիկա ժամերին ծառայությունը կվերականգնվի: Դպրոցներում երկրի մասշտաբով դասերը հետաձգվել են մինչև վաղը, իսկ Էսմերալդասում և Մանաբիում՝ մինչև հաջորդ երկուշաբթի:
Ինչ վերաբերում է համալսարաններին, հատուկ ռեժիմով որոշվել է կասեցնել դասերը Էսմերալդասում և Մանաբիում, իսկ մնացած տարածքներում՝ համաձայն ամեն ուսումնական հաստատության ղեկավարության որոշման:
Երկրի նախագահը կոչ արեց բնակչությանը պահպանել հանդարտություն այս դժվարին իրավիճակում, քանի որ կրկնվելու վտանգ չկա:
[url=http://newsecuador.ec/one_news.php?id=2483]NewsEcuador.ec[/url]