Ինդոնեզիայում ծնվել է աշխարհի ամենախոշոր երեխան՝ 8,7 կգ քաշով
Ինդոնեզիայի հիվանդանոցներից մեկում 41-ամյա կինը լույս աշխարհ է բերել հսկա երեխայի, ում քաշը 8.7 կգ է, գրում է Daily Mail-ը:
Հղիության վաղ շրջանում կնոջը՝ Անի Ռուսսիդանին ախտորոշել են շաքարային դիաբետ, սակայն նա հրաժարվել է ընդհատել հղիությունը և որոշել է ունենալ իր՝ թվով 3-րդ երեխային:
Երեխան, ում բոյը 62 սմ է, ծնվել է Կեսարյան հատման ճանապարհով: Տղային անվանել են Ակբար, ինչը տեղի մադուրյան լեզվից թարգմանաբար նշանակում է “հսկա”: Այժմ փոքրիկ հսկան համարվում է աշխարհի ամենախոշոր նորածինը: