Միջերկրական ծովում շարունակվում են կործանված А320 օդանավի որոնողական աշխատանքները
Միջերկրական ծովում շարունակվում են մայիսի 19-ին կործանված EgyptAir ավիաուղիներին պատկանող А320
օդանավի որոնողական աշխատանքները: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Որոնողոկան աշխատանքների ընթացքում հայտնաբերվել են ուղևորների անձնական իրեր և մարմինների տարբեր մասեր:
Եգիպտոսի իշխանությունները պաշտոնապես հայտարարել են, որ կործանման հետևանքով А320 օդանավի բոլոր ուղևորները զոհվել են:
[url=https://shamshyan.com/hy/article/2016/05/19/85602/]Հիշեցնենք[/url], որ A320-ը ռադարներից անհետացել էր մայիսի 19-ին Կահիրեի ժամանակով ժամը 03:05-ին, երբ թռչում էր Միջերկրական ծովի վրայով:
Օդանավում եղել է 56 ուղևոր և անձնակազմի 10 անդամ: