211652_close_icon

Շվեյցարիայում արագընթաց գնացքը բախվել է տուրիստական ավտոբուսին. կա 17 վիրավոր

views-count2200 դիտում article-date 11:09 21-05-2016
Շվեյցարիայի Ինտերլակեն քաղաքում տուրիստական ավտոբուսը բախվել է արագընթաց գնացքին: Այս մասին հայտնում է RBC-ն: Ըստ նախնական տեղեկությունների` գնացքի հետ բախումը տեղի է ունեցել այ պահին, երբ ավտոբուսը փորձել է հատել երկաթգիծը: Վթարի հետևանքով մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով հոսպիտալացվել է 17 մարդ: Նրանք բոլորը ավտոբուսի ուղևորներ են: Տեղում աշխատում են համապատասխան ծառայությունների աշխատակիցները: Պարզվում են ՃՏՊ-ի հանգամանքները:

Նմանատիպ նյութեր