4533 դիտում
16:09 21-05-2016
Ռուսաստանի և Պուտինի դեմ Եվրոպական դատարանում հայց է ներկայացվել` ավիավթարի զոհերի փոխհատուցման պահանջով
Ավստրալական LHD Lawyers փաստաբանական ընկերությունը Դոնեցկում կործանված Boeing 777 օդանավի զոհված ուղևորների ընտանիքների անունից եվրոպական դատարան հայց է ներկայացրել Պուտինի և Ռուսաստանի դեմ` պահանջելով փոխհատուցում: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Աղբյուրի պնդմամբ` հայցում ներկայացված են ավիավթարից զոհվածների 33 հարազատներ` Ավստրալիայից, Նոր Զելանդիայից և Մալայզիայից:
Փաստաթղթում նշվում է 10 մլն դոլարի փոխհատուցման մասին` յուրաքանչյուր զոհվածի համար:
Հիշեցնենք, որ 2014 թ.- հուլիսի 14-ին Դոնեցկի մարզի երկնքում խոցվել էր Ամստերդամից Կուալա Լումպուր ուղևորվող Malaysia Airlines ավիաուղիներին պատկանող Boeing 777 օդանավը:
Օդանավում գտնվող բոլոր 283 ուղևորները և անձնակազմի 14 անդամ զոհվել էին:
Նմանատիպ նյութեր
5593 դիտում
22:15 30-07-2018
Արմեն Ջիգարխանյանը հայց է ներկայացրել նախկին կնոջ դեմ մի քանի միլիոն ռուբլի փոխհատուցման պահանջով
10756 դիտում
10:47 24-03-2017
Արթուր Բաղդասարյանին պատկանող «Հայասի գրուպ» ընկերության դեմ հայց է ներկայացվել՝ սնանկ ճանաչելու պահանջով. «Ժողովուրդ»
Այս բաժնից
1120 դիտում
22:54 19-12-2024
Նիգերիայում տոնավաճառում հրմշտոցի հետևանքով 35 երեխա է զոհվել
901 դիտում
22:41 19-12-2024
Իսրայելը շարունակում է Գազայում ռմբակոծությունները, հրադադարի շուրջ բանակցությունները շարունակվում են