211652_close_icon
views-count5593 դիտում article-date 22:15 30-07-2018

Արմեն Ջիգարխանյանը հայց է ներկայացրել նախկին կնոջ դեմ մի քանի միլիոն ռուբլի փոխհատուցման պահանջով

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի փաստաբանը դատական հայց է ներկայացրել դերասանի նախկին կնոջ՝ Վիտալինա Ցիմբալյուկ–Ռոմանովսկայայի դեմ: Ջիգարխանյանը պահանջում է բարոյական վնասի փոխհատուցում մի քանի միլիոն ռուբլու չափով: Հաղորդում է [url=http://www.interfax.ru/russia/623123]Interfax[/url]-ը: «Քրեական գործի շրջանակում, որն այսօր ուղարկվել է դատարան, մենք արդեն հայց ենք ներկայացրել բարոյական փոխհատուցման վերաբերյալ՝ կապված Ջիգարխանյանի ծառայողական գրասենյակում գաղտնի տեղադրված տեսախցիկի ձայնագրությունը հրապարակելու հետ»,- ասել է Ջիգարխանյանի փաստաբան Եվգենի Պարֆյոնովը: Փաստաբանը չի հստակեցրել, թե բարոյական վնասի փոխհատուցման համար որքան գումար են սահմանել, միայն նշել է, որ խոսքը մի քանի միլիոնի մասին է:

Նմանատիպ նյութեր