Տաջիկստանում այսօր սահմանադրական փոփոխությունների հարցով հանրաքվե է անցկացվում
Տաջիկստանում այսօր մեկնարկել է սահմանադրական փոխոխությունների հարցով հանրաքվեն, տեղեկացնում է Interfax-ը:
Նշվում է, որ քվերակության արդյունքներով գործող նախագահը իրավունք կստանա անսահմանափակ քանակով իր թեկնածությունն առաջադրել երկրի նախագահի պաշտոնում: Բացի այդ, փոփոխությունները նախատեսում են նախագաի թեկնածուի տարիքային սահմանափակում, այն է՝ 30 տարեկան քաղաքացիները նույնպես կարող են առաջադրվել նախագահի պաշտոնում:
Սա, իր հերթին, նանակում է, որ ներկայիս նախագահ Էմոմալի Ռահվիի որդին՝ Ռուստամ Ռահմոնը, կկարողանա 2020 թվականին իր թեկնածությունը առաջադրել նախագահի պաշտոնում: