Ուզբեկստանում սահմանադրական փոփոխությունների հանրաքվե է անցկացվում
Ուզբեկստանում կիրակի օրը՝ ապրիլի 30-ին, հանրաքվե է անցկացվում սահմանադրության մեջ փոփոխություններ և լրացումներ մտցնելու համար, որոնք նախատեսում են բնակչության սոցիալական պաշտպանության բարձրացում, մահապատժի վերացում և նախագահ Շավքաթ Միրզիյոևի լիազորությունների ժամկետի երկարաձգում։
Գործող օրենսդրության համաձայն՝ նախագահը կարող է ընտրվել 5 տարով՝ 2 ժամկետից ոչ ավելի։ Սահմանադրության փոփոխություններով առաջարկվում է երկարաձգել նախագահական ժամկետը մինչև 7 տարի և վերականգնել Միրզիյոևի նախագահական ժամկետները, ով պետության ղեկավարն է 2016 թվականից, ինչը տեսականորեն թույլ կտա նրան մնալ Ուզբեկստանի նախագահ մինչև 2040 թվականը։
Միևնույն ժամանակ, Ուզբեկստանը նոր սահմանադրությամբ կհայտարարվի սոցիալական պետություն՝ քաղաքացիների նկատմամբ ընդլայնված պարտավորություններով, որտեղ թույլատրվում է նաև հողի սեփականությունը ոչ գյուղատնտեսական հողօգտագործողների կողմից և ուժեղացվում է անհատական իրավական պաշտպանությունը: