Մեքսիկայում կրակել են գեյ-ակումբի այցելուների վրա. կան զոհեր
4 մարդ է սպանվել և առնվազն 14-ը վիրավորվել Մեքսիկայի Վերակրուս նահանգի Խալապա քաղաքի գեյ-ակումբներից մեկում այցելուների վրա արձակված հրազենային կրակոցների հետևանքով, հաղորդում է Ria Novosti-ն:
Excelsior պորտալի տվյալներով՝ կիրակի առավոտյան ակումբին են մոտոցիկլետներով մոտեցել 3 զինված անձինք և հրազենային կրակ բացել այցելուների վրա:
Կրակոցներից անմիջապես հետո հանցագործները փախուստի են դիմել: Ոստիկանությունը հետաքննում է դեպքը;