Իսպանիայում գիշերային գեյ-ակումբի հատակը փլվել է. կան 2 տասնյակից ավելի տուժածներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Իսպանիայի Տեներիֆե կղզում գործող գիշերային ակումբներից մեկի հատակը փլուզվել է, ինչի հետևանքով 22 մարդ վնասվածքներ է ստացել։ Այդ մասին հաղորդում է El Mundo թերթը;
Դեպքը տեղի է ունեցել Ադեհ քաղաքի Butterfly Disco Pub-ում։ Նշվում է, որ ակումբի այցելուները ընկել են 3 մետրի չափով բարձրությունից։
Տուժածներից երկուսը ստացել են ծանր, 6-ը՝ միջին, իսկ մնացած 14-ը՝ թեթև աստիճանի մարմնական վնասվածքներ։