ԱՄՆ-ի Խաղաղության կորպուսին թույլատրվել է աշխատել Վիետնամում
ԱՄՆ-ն ու Վիետնամը ավելի քան 10 տարվա բանակցություններից հետո ստորագրել են պայմանագիր, համաձայն որի ամերիկյան Խաղաղության կորպուսը կսկսի գործունեություն ծավալել Վիետնամում, տեղեկացնում է Interfax-ը:
Մասնավորապես, փաստաթուղթը կթույլատրի ամերիկացի կամավորներին Վիետնամում անգլերեն լեզվի դասընթացներ կազմակերպել:
Պայմանագիրը ստորագրվել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի՝ Վիետնամ կատարած այցի ժամանակ: Այն ստորագրել են Խաղաղության կորպուսի ղեկավար Քերրի Հեսսլեր-Ռադելեն և ԱՄՆ-ում Վիետնամի դեսպան Ֆամ Կուանգ Վինը: