Ֆրանսիայում Սիրիական Քրդստանի ներկայացուցչություն է բացվել
Սիրիական Քրդստանը Ֆրանսիայում պաշտոնապես իր ներկայացուցչությունն է բացել: Այդ մասին հաղորդում են թուրքական լրատվամիջոցները:
Բացման հանդիսավոր արարողությանը նաև մասնակցել են Ֆրանսիայի որոշ պաշտոնատար անձինք: Ոստիկանությունը նաև չի թույլատրել անցկացնել բողոքի ակցիան, որը նախաձեռնել էր թուրքական լոբբին:
Այսպիսով, Սիրիական Քրդստանը իր՝ թվով 4-րդ ներկայացուցչությունն է բացում: Այն ավելի վաղ գրասենյակներ է բացել Գերմանիայում, Շվեդիայում և Չեխիայում:
Քրդերի ներկայացուցիչ Սենամ Մուհամեդի խոսքով՝ դա շատ կարևոր պահ է իրենց համար և գրասենյակը ;ինելու է բոլոր խմբերի՝ քրդերի, ասորիների, արաբների և մյուսների ներկայացուցչությունը: