3024 դիտում
12:46 27-05-2016
ԼՂՀ ՊՆ ռազմամարզական վարժարանում տեղի է ունեցել վերջին զանգի հանդիսավոր արարողություն
Մայիսի 27-ին, ինչպես Արցախի մյուս բոլոր կրթօջախներում, այնպես էլ ԼՂՀ պաշտպանության նախարարության Քրիստաֆոր Իվանյանի անվան ռազմամարզական վարժարանում տեղի է ունեցել վերջին զանգի հանդիսավոր արարողություն:
Ինչպես տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը, այդ առիթով կազմակերպված հանդիսավոր միտինգին ներկա էին բանակի բարձրաստիճան սպայակազմի ներկայացուցիչներ, ովքեր ընդգծելով զինվորականի մասնագիտության կարևորությունը մեր երկրի համար, շնորհավորել են վարժարանականներին և նրանց հարազատներին՝ համոզմունք հայտնելով, որ վարժարանում ուսանած տարիներին ձեռք բերված գիտելիքներն այսուհետ ևս կօգնեն սաներին իրենց նպաստը բերելու մեր բանակի հետագա հզորացման և պետության բարգավաճման գործում:
Վարժարանն այս տարի թողարկել է 23 շրջանավարտ, որոնց մեծամասնությունը կշարունակի կրթությունը հանրապետության և արտերկրի բարձրագույն ռազմաուսումնական հաստատություններում:
Նշենք նաև, որ բանակի բարձրաստիճան սպայակազմն ու ապրիլի սկզբին ԼՂՀ դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի ընթացքում աչքի ընկած զինվորականները մասնակցել էին հանրապետության բոլոր կրթօջախներում կազմակերպված վերջին զանգի արարողություններին:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
646 դիտում
19:30 17-01-2025
Թուրքիան և Ադրբեջանը մտադիր են առևտրաշրջանառությունը հասցնել 15 մլրդ դոլարի
751 դիտում
15:56 17-01-2025
Թուրքիայի ԱԳ նախարարը վաղը կմեկնի Ադրբեջան, քննարկվելու է հայ-ադրբեջանական խաղաղ կարգավորման գործընթացը
1009 դիտում
23:34 16-01-2025
Ռուսաստանի և ԱՄՆ նախագահները կարող են ցանկացած պահի հեռախոսազրույց ունենալ. Ուշակով