Մերձմոսկովյան Ժուկովսկիում բացվել է Մոսկվայի 4-րդ միջազգային օդանավակայանը
Մերձմոսկվայի Ժուկովսկի քաղաքում բացվել է Մոսկվայի 4-րդ միջազգային «Ժուկովսկի» օդանավակայանը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Բացման արարողությանը ներկա է գտնվել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:
17,6 հազար քմ տարածքով օդանավակայանը տարեկան 2 մլն ուղևոր կսպասարկի, իսկ մինչև 2020 թ-ը օդանավակայանը 10 հազար աշխատատեղ կապահովի:
Օդանավակայանը կգործի հունիսի կեսից: