211652_close_icon

ԵՄ-ը պատժամիջոցներ է նախապատրաստում Լեհաստանի դեմ. ԶԼՄ-ներ

views-count2605 դիտում article-date 12:44 02-06-2016
Եվրամիությունը կասկածի տակ է առել Լեհաստանում գերագույն իրավունքի առկայությունը և սպառնում է պատժամիջոցներ սահմանել այդ երկրի նկատմամբ, գրում է Financial Times թերթը: Բրյուսելում գտնում են, որ Լեհաստանի Ազգային սահմանադրական դատարանի հակասող բարեփոխումը հակաժողովրդավարական է և իրենից ներկայացնում է սիստեմատիկ սպառնալիք ողջ երկրի համար: «Առայժմ մենք հիմնական կետերի համար որոշում չենք գտել, և շարունակում ենք երկխոսությունը»,-նշել է ԵԽ նախագահի առաջին տեղակալ Ֆրանս Թւմմերմանը: ԵԽ-ն արդեն իսկ պաշտոնական նախազգուշացում է արել Լեհաստանի իշխանություններին: Թերթի տվյալներով, եթե այդ երկիրը համապատասխան միջոցառումներ չձեռնարկի, ապա պատժամիջոցներ գործի կդրվեն: Լեհաստանի իշխանություններն էլ հայտարարել են, որ մտադիր չեն հետևել ԵՄ-ի խորհուրդներին:

Նմանատիպ նյութեր