Փարիզում կփակեն մետրոն և Լուվրը
Փարիզում ջրհեղեղի պատճառով իշխանությունները պլանավորում են փակել մետրոն և Լուվրը: Այս մասին հաղորդում է RT-ն::
Աղբյուրի պնդմամբ, դա կապված է Սենա գետում ջրի մակարդակի բարձրացման հետ, որը հորդառատ անձրևների պատճառով կարող է դուրս գալ ափերից:
Ջրհեղեղի տարածքից տարհանվել է ավելի քան 5 հազար մարդ: Մոտ 10 հազար բնակիչ առանց էլեկտրաէներգիա է մնացել: