Փարիզում ջրի մակարդակի բարձրացման պատճառով պատրաստվում են էվակուացնել Լուվրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Փարիզում շարունակվում է բարձրանալ Սենա գետի մակարդակը: Ինչպես հայտնում է Euronews-ը, Լուվրի և Օրսեի թանգարանի աշխատակիցները պատրաստվում է նկուղներից արժեքների էվակուացմանը, Լուվրում փակ է իսլամական մշակույթի ցուցահանդեսի տարածքը:
Ջրհեղեղի պատճառով Ֆրանսիայի տասնյակ շրջաններում հայտարարվել է վտանգի «նարնջագույն» աստիճան:
Հաջորդ շաբաթվա ընթացքում գետի մակարդակը անդադար անձրևների պատճառով կարող է էլ ավելի բարձրանալ:
Առավել սուր է իրավիճակը Փարիզի արվարձաններում. այնտեղ ավելի քան հազար տուն հոսանքազրկվել է, 400 մարդ էվակուացվել է: