211652_close_icon
views-count6184 դիտում article-date 20:36 07-06-2016

Խաբարովսկի սուպերմարկետներից մեկի մոտ տղամարդիկ կրակ են բացել ինքնաձիգից. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՌԴ Խաբարովսկում անհայտ անձինք օրը ցերեկով Կալաշնիկովի ինքնաձիգից կրակ են բացել մարդաշատ ավտոկայանատեղիում` քաղաքի սուպերմարկետերից մեկի մոտ: Այս մասին հայտնում է RBC-ն: Տեսանյութում երևում է, թե ինչպես է նրանցից մեկը հանում մեքենայի բեռնախցիկից ինքնաձիգը, այնուհետև մի քանի անգամ օդ կրակում` ավտոկայանատեղիի հարևանությամբ գտնվող բարձրահարկ շենքերի ուղղությամբ: Տղամարդիկ իրենց իսկ արձանագրած տեսանյութը հրապարակել են համացանցում: Ըստ ականատեսների` վերջիններս եղել են ոչ սթափ վիճակում: Թե ինչու էին տղամարդիկ օդ կրակում և որտեղից նրանց մոտ ինքնաձիգ` այս պահին պարզում են իրավապահ մարմինները:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր