Մոսկվայի հարավում միմյանց է բախվել 5 ավտոմեքենա. կա 2 վիրավոր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Մոսկվայի հարավում` Կիրովոգրադսկայա փողոցում, խոշոր ավտովթար է տեղի ունեցել: Միմյանց է բախվել 5 ավտոմեքենա: Այս մասին հայտնում է LifeNews-ը:
Ըստ նախնական տեղեկությունների` կա 2 վիրավոր, ովքեր հետիոտներ են: Նրանք այդ պահին թույլատրելի հատվածով անցնում էին փողոցը:
Ներկայացնում ենք տեսանյութը: