Պուտինը ցավակցել է Օբամային
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցություն է հայտնել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային` Օռլանդոյի գեյ-ակումբում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ: Այս մասին հայտնում է Риа Нօвости-ն` հղում անելով Կրեմլի պաշտոնական կայքին:
Իր ուղերձում Պուտինն ընդգծել է, որ Ռուսաստանը կիսում է զոհվածների և տուժածների վիշտը:
[url=https://shamshyan.com/hy/article/2016/06/12/87724/]Հիշեցնենք[/url], որ ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Օռլանդո քաղաքում գիշերային ակումբում հրաձգության հետևանքով մահացել է 50 մարդ, ևս 53-ը վիրավորվել են:
Նշենք, որ Օռլանդոյում տեղի ունեցածը զոհերի թվով ամենախոշոր նման տեսակի միջադեպն է ԱՄՆ-ի պատմության մեջ: