1998 դիտում
18:00 15-06-2016
Երևանի քաղաքապետը հանդիպել է Դատափորձագիտական կառույցների եվրոպական համակարգի կառավարման մարմնի ղեկավարի և անդամների հետ
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Դատափորձագիտական կառույցների եվրոպական համակարգի խորհրդի ղեկավար, Բելգիայի Քրեագիտության և քրեաբանության ազգային ինստիտուտի ղեկավար Յան Դե Կինդերի գլխավորած պատվիրակության հետ, ովքեր Երևան են ժամանել խորհրդի նիստի անցկացման նպատակով: Հանդիպմանը ներկա է գտնվել նաև Հայաստանի Փորձաքննությունների ազգային բյուրոյի տնօրեն Արտաշես Ջավադյանը:
Ողջունելով հյուրերին՝ Տարոն Մարգարյանը նշել է, որ 2014թ.-ից սկսած՝ Երևանի քաղաքապետարանը համագործակցություն է ծավալում Հայաստանի Փորձաքննությունների ազգային բյուրոյի հետ, ինչն իսկապես կարևոր է քաղաքային տնտեսության մի շարք ոլորտներում:
Առանձնակի կարևորելով Երևանում Դատափորձագիտական կառույցների եվրոպական համակարգի կառավարման խորհրդի նիստի անցկացումը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը համոզմունք է հայտնել, որ այն կլինի արդյունավետ և հաջողված, ընդունված որոշումներն էլ՝ ի նպաստ անդամ երկրների:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Դատափորձագիտական կառույցների եվրոպական համակարգի խորհրդի ղեկավարը Երևանի քաղաքապետին է ներկայացրել կառավարման խորհրդի նիստի մանրամասները: Յան Դե Կինդերը նկատել է, որ այն հրաշալի հարթակ է՝ փորձի փոխանակման համար, և վստահեցրել է, որ Հայաստանի Փորձաքննությունների ազգային բյուրոյի հետ հարաբերություններն առավել կսերտանան, ինչն իր հերթին կնպաստի Ազգային բյուրոյի նաև Երևանի քաղաքապետարանի համագործակցության ընդլայնմանը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Նմանատիպ նյութեր
1361 դիտում
19:05 02-12-2015
Քննարկվել են դատափորձագիտական գործունեությունը կարգավորող օրենքի նախագծի հիմնադրույթները
6473 դիտում
16:32 13-05-2022
ՀՀ ԳԱԱ-ի և Բելառուսի Դատափորձագիտական պետկոմիտեի գիտագործնական կենտրոնի միջև կնքվել է համագործակցության պայմանագիր
Այս բաժնից
715 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
745 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»