Դանակահարություն կանադական Կալգարի քաղաքում. կա 1 զոհ, 1 վիրավոր
Կանադական Կալգարի քաղաքի բժշկական կենտրոններից մեկում դանակահարություն է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է Комсомольская правда-ն:
Անհայտ անձը դանակով հարձակվել է կենտրոնի հաճախորդների վրա: Ըստ տեղեկությունների` 1 տղամարդ մահացել է, ևս մեկ կին վիրավորում է ստացել: Բժիշկները հայտնել են, որ նրա կյանքին վտանգ չի սպառնում:
Ըստ իրավապահ մարմինների տեղեկությունների` դանակահարության պատճառը եղել է կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանությունը: