Կանադական Տորոնտոյում հրաձգության զոհ են դարձել 2 հոգի. կա 2 վիրավոր
Կանադական Տորոնտոյում հրաձգության զոհ են դարձել 2 հոգի, ևս 2-ը մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են: Այս մասին հայտնում է CBC Canada-ն:
Աղբյուրի փոխանցմամբ՝ անհայտ անձինք կրակ են արձակել ընթացող մեքենայի ուղղությամբ, ինչի հեևանքով մեքենայի վարորդը, կորցնելով ղեկի կառավարումը, դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել շինության պատին:
Վարորդն ու ուղևորը տեղում մահացել են, իսկ 2 ուղևորները հոսպիտալացվել են:
Դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել: Պարզվում են հանգամանքները: