211652_close_icon
views-count2115 դիտում article-date 17:26 17-06-2016

Հայաստանն օրինական կարգով զենքն ու զինամթերք է արտահանում Կոնգո. Արծրուն Հովհաննիսյան

Հայաստանն օրինական կարգով ՀՀ զինված ուժերում կիրառությունից դուրս եկած զենքն ու զինամթերքն արտահանում է Կոնգո: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: «Զենքի արտահանման մասին տեղեկությունները համապատասխանում են իրականությանը: Հայաստանի Հանրապետությունն օրինական կարգով Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն է արտահանել ՀՀ զինված ուժերում կիրառությունից դուրս եկած զենք և զինամթերք»,- ասել է Հովհաննիսյանը: Ավելի վաղ լրատվամիջոցներում հրապարակվել էր տեղեկություն այն մասին, որ Հայաստանը աֆրիկյան Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն է արտահանել 1500 միավոր զինատեսակ՝ 1 միլիոն 468 հազար ԱՄՆ դոլար մաքսային արժեքով կամ միավորը՝ մոտ 1000 ԱՄՆ դոլար գնով:

Նմանատիպ նյութեր