4611 դիտում
13:10 25-01-2020
Փաշինյանը ներկայացրեց «Վերին Լարս»-ի անցակետի խնդիրների լուծման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը
Հայաստանի Հանրապետությունը «Վերին Լարս» միջազգային ավտոմոբիլային անցակետում մաքսային գործառնությունների իրականացման հետ կապված խնդիրների լուծման ուղղությամբ օպերատիվ քայլեր ձեռնարկելու նպատակով Ռուսաստանի Դաշնությունում կունենա մաքսային կցորդ:
«[url=https://armenpress.am/arm/news/1002644.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ` այս մասին հունվարի 25-ին Կապանում հրավիրված մամուլի ասուլիսում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` 3-րդ անգամ ներկայացնելով 100 փաստ Նոր Հայաստանի մասին:
«2019-ի հունվար-նոյեմբերին Հայաստանի արտահանումը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 9 տոկոսով՝ կազմելով 2 մլրդ 401 մլն ԱՄՆ դոլար, իսկ ներմուծումն ավելացել է 6.6 տոկոսով՝ կազմելով 4 մլրդ 830 մլն ԱՄՆ դոլար։ «Վերին Լարս» միջազգային ավտոմոբիլային անցակետում մաքսային գործառնությունների իրականացման հետ կապված խնդիրների լուծման ուղղությամբ օպերատիվ քայլեր ձեռնարկելու նպատակներով Հայաստանի Հանրապետությունը Ռուսաստանի Դաշնությունում կունենա մաքսային կցորդ»,- ասաց Փաշինյանը:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ մի շարք գյուղմթերքների արտահանումը 2019-ին էականորեն աճել է 2018-ի նկատմամբ.
Խնձոր - աճը 3240 տոննա կամ 32%
Կեռաս - աճը 1440 տոննա կամ 35%
Արքայանարինջ - աճը 2000 տոննա կամ 96%
Թութ, թուզ, հաղ., մոշ - աճը 700 տոննա կամ 86%
Ելակ, ազնվամորի - աճը 725 տոննա կամ 172%
Բալ, հոն - աճը 150 տոննա կամ 27%
Լոլիկ - աճը 4300 տոննա կամ 23%
Վարունգ - աճը 6600 տոննա կամ 266%
Ծաղկակաղամբ, բրոկոլի - աճը 1500 տոննա կամ 45%
Բողկ - աճը 730 տոննա կամ 58%
Սունկ - աճը 840 տոննա կամ 148%
Պղպեղ - աճը 280 տոննա կամ 47%
Սմբուկ - աճը 600 տոննա կամ 657%
Ձմերուկ, սեխ - աճը 225 տոննա կամ 50%
ՀՀ վարչապետը հավելեց նաև, որ 2019-ը եզակի տարի էր, երբ խաղողի մթերման ժամանակ սթրեսային և ցայտնոտային տեղեկություններ չստացվեցին:
Նմանատիպ նյութեր
29500 դիտում
15:27 06-08-2019
Տրանսպորտի երթևեկության սահմանափակումներ կմտցվեն «Կազբեգի-Վերին Լարս» հսկիչ անցակետի ուղղությամբ
Այս բաժնից
892 դիտում
21:13 21-12-2024
Զելենսկին ազատել է մի շարք երկրներում Ուկրաինայի դեսպաններին, նշանակել նորերին
895 դիտում
20:29 21-12-2024
Քանի դեռ ոչինչ չի փոխվել, մենք շարունակում ենք ապրել 2020-ի նոյեմբերի 10-ի մեջ․ Արմեն Աշոտյան