211652_close_icon
views-count44103 դիտում article-date 12:31 23-06-2016

Ավտովթար-վրաերթ «Բելաջիո» ռեստորանի մոտ. 7 վիրավորների մեջ են «Նաիրի Ինշուրանս» ԱՊՊԱ-ի մասնագետները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ` հունիսի 22-ին, շղթայական ավտովթար և վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:30-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում` «Բելաջիո» ռեստորանային համալիրի մոտ, Երևան քաղաքի Մոլդովական փողոցի բնակիչ, 22-ամյա Իշխան Ավետիսյանը իր վարած Opel մակնիշի 34 AՍ 969 համարանիշի ավտոմեքենայով ընդհարվել է` մինչ այդ նույն վայրում տեղի ունեցած ավտովթարի մասնակից, Կոտայքի մարզի Զովք գյուղի բնակիչ, 27-ամյա Մխիթար Օհանյանի վարած, սակայն կայանված վիճակում գտնվող Opel մակնիշի 34 MO 276 համարանիշի ավտոմեքենային: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Մ. Օհանյանի Opel-ը առաջ է ընթացել և բախվել նույն ավտովթարի մասնակից, Երևան քաղաքի Շահումյան 6-րդ փողոցի բնակիչ, 24-ամյա Անդրանիկ Չափալյանի վարած, կայանված վիճակում գտնվող Mercedes մակնիշի 78 ZA 788 համարանիշի ավտոմեքենայի հետնամասին: Այդ ընթացքում վրաերթի են ենթարկվել վթարի հետ կապված, դեպքի վայր ժամանած «Նաիրի Ինշուրանս» ՍՊԸ-ի աշխատակիցներ, Երևան քաղաքի Արտաշատի խճուղի 1-ին նրբանցքի բնակիչ, 27-ամյա Դավիթ Սարգսյանը, Երևան քաղաքի Նար-Դոսի 1-ին նրբանցքի բնակիչ, 24-ամյա Ռոման Դավթյանը և վթարի մասնակից, ուղևորներ` Ի. Ավետիսյանը, Ռ. Դավթյանը, Մ. Օհանյանը , Դ. Սարգսյանը, ինչպես նաև Մ. Հայարապետյանը, ովքեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները` Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ Արմեն ճանճապանյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Գ. Շամշյանի տեղեկություններով` վրաերթի ենթարկվածների մեջ են նաև «Նաիրի Ինշուրանս» ՍՊԸ-ի գրանցման բաժնի մասնագետները: [color=#CC0000]Ծանուցում. [/color]Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 58+
58+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր