Մոսկվայում ակնկալվում է Նուլանդի և Պուտինի հանդիպումը
Այսօր` հունիսի 23-ին, Մոսկվայում ակնկալվում է Միացյալ Նահանգների պետքարտուղարի տեղակալ Վիկտորիա Նուլանդի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Այս մասին հայտնում է Риа Новости-ն:
Կայանալիք հանդիպմանը ներկա է լինելու նաև Պուտինի խորհրդական Վլադիսլավ Սուրկովը:
Նշենք, որ նախօրեին Նուլանդը Կիևում հանդիպումներ է ունեցել Ուկրաինայի ղեկավարության հետ:
Նախագահի օրակարգում Նուլանդի հետ հանդիպում նախստեսված չէ,-РИА Новости-ին տված հարցազրույցում հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: