211652_close_icon
views-count4562 դիտում article-date 14:03 24-06-2016

Բրիտանացիները վերադարձրին երկրի նկատմամբ իրենց վերահսկողությունը. Դ. Թրամփ

ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու, միլիարդատեր Դոնալդ Թրամփն անդրադարձել է Մեծ Բրիտանիայում Եվրամիության կազմից դուրս գալու հարցով անցկացված հանրաքվեին՝ ասելով, որ բրիտանացիները վերադարձրին երկրի նկատմամբ իրենց վերահսկողությունը, հաղորդում է Reuters գործակալությունը: Շոտլանդիայում գտնվող ամերիկացի քաղաքական գործիչը լրագրողների հետ հանդիպմանը հանրաքվեի արդյունքներն անվանել է ֆանտաստիկ՝ նշելով. «Կարծում եմ, որ դա հոյակապ է, դա մի ֆանտաստիկ բան է»: Հիշեցնենք, որ պաշտոնական տվյալների համաձայն՝ Brexit-ին կողմ է քվեարկել ընտրողների 51.9%-ը:

Նմանատիպ նյութեր