Բրիտանացիները չեն ցանկանում ծառայել սուզանավերում՝ ինտերնետի բացակայության պատճառով
Մեծ Բրիտանիայի երիտասարդությունն այնքան է կապված սոցցանցերի հետ, որ չի ցանկանում ծառայել սուզանավերում՝ ինտերնետի բացակայության պատճառով: Կադրային բացի պատճառը հասկանալու համար զինվորականները դիմել են սոցիոլոգների օգնությանը:
Հարցումների արդյունքում պարզվել է, որ բրիտանացիները չեն ցանկանում ծառայությունն անցկացնել սուզանավերում, որպեսզի չբաժանվեն սիրելի «Թվիթեր»-ից եւ «Ֆեյսբուք»-ից:
Երիտասարդ կադրերի պակաս կա նաեւ երկրի ռազմական ոլորտի այլ ստորաբաժանումներում: