Բրիտանացիները Թրամփի հանդեպ ավելի լավ են տրամադրված, քան՝ Սթարմերի․ հարցում
Բրիտանացիները Դոնալդ Թրամփի և Իլոն Մասկի հանդեպ ավելի լավ են տրամադրված, քան՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի, գրում է Telegraph թերթը՝ վկայակոչելով իր համար կատարված ուսումնասիրությունը։
Freshwater Strategy-ի կողմից իրականացված հետազոտության համաձայն՝ բրիտանացիների մեծամասնությունն ասել է, որ իրենք վատ տեսակետ ունեն Թրամփի և Սթարմերի մասին։ 53%-ը նման կերպ է արտահայտվել Թրամփի, իսկ 55%-ը՝ Սթարմերի մասին:
Սակայն, ըստ հետազոտության, բրիտանացիների 29%-ը դրական է վերաբերվում Թրամփին, մինչդեռ Սթարմերի մասին նույն կարծիքն է հայտնել միայն 25%-ը։ Մնացածներն ասել են, որ չեզոք կարծիք ունեն այս քաղաքական գործիչների մասին կամ ընդհանրապես չեն լսել նրանց մասին: