Կրակոցներ Անկարայի բժշկական համալսարանում. կան զոհեր
Թուրքիայի մայրաքաղաք Անկարայի բժշկական համալսարանում կրակոցներ են հնչել, ինչի հետևանքով 3 մարդ է մահացել և ևս մեկը՝ վիրավորվել: Այդ մասին տեղեկացրել է թուրքական Sabah թերթը:
Թերթի փոխանցմամբ՝ կրակոցները արձակվել են այն բանից հետո, երբ ուսանողների միջր վիճաբանություն է սկսվել: Ոստիկանությունը հետաքննություն է սկսել:
Միջադեպի մասին այլ մանրամասներ չեն հաղորդվում: