Անկարայի հրթիռների գործարանում պայթյուն է որոտացել․ կան զոհեր
Անկարայի հրթիռների գործարանում պայթյուն է որոտացել, դեպքի վայր են մեկնել բժիշկներն ու հրշեջները, հայտնում է Haberturk հեռուստաալիքը։
«Անկարայի Էլմադաղ շրջանում, ըստ ստացված տեղեկությունների, պայթյուն է որոտացել հրթիռների և պայթուցիկ նյութերի գործարանում»,- հայտնել է հեռուստաալիքը։
Նշվում է, որ դեպքի վայր է ուղարկվել մարտական հաշվարկ և շտապօգնության մեքենան։
Պայթյունի հետևանքով կան զոհեր, հրդեհ է բռնկվել, հաղորդում է A Haber հեռուստաալիքը։
«Հայտնի է դարձել, որ պայթյունի հետևանքով մի քանի քաղաքացի է զոհվել», – հաղորդում է հեռուստաալիքը։