Հռոմի պապ Ֆրանցիսկոսը ժամանեց Հայաստան. ուղիղ միացում
Երևանի ժամանակով ժամը 14.52-ին «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք կատարեց Հռոմի Ֆրանցիսկոս պապի ինքնաթիռը: Նրան այնտեղ դիմավորում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը` Առաջին Տիկնոջ` Ռիտա Սարգսյանի հետ, Ամենայն հայոց կաթողիկոսը, պատվո պահակախումբ:
Սրբազան քահանայապետին հայկական հողի վրա երեխաները մատուցեցին ծիրան ու լավաշ:
Հիշեցնենք, որ Պապը այս այցելությունը համարում է առաքելական ճանապարհորդություն` «այց առաջին քրիստոնյա երկիր», իսկ իրեն դիտարկում է որպես ուխտագնաց, որը ցանկանում է «թաթախվել հայ ժողովրդի հնագույն իմաստության մեջ և ըմպել հավատքի աղբյուրից»: