Եվրամիությանը անխուսափելի փլուզում է սպառնում. Ջորջ Սորոս
Եվրամիությանը անխուսափելի փլուզում է սպառնում:
Այս մասին հոլանդական հեռուստաալիքներից մեկին տված հարցազրույցում հայտարարել է հայտնի ամերիկացի միլիարդատեր, հասարակական գործիչ, ֆինանսիստ Ջորջ Սորոսը:
Եվրամիությանը սպառնում է ԽՍՀՄ-ի ճակատագիրը, երբ սխալ տնտեսական քաղաքականությունը հանգեցրեց անխուսափելի փլուզման: Եվրոն կարող է քայքայել Եվրամիությունը- հավելել է նա:
Ֆինանսիստը նշել է նաև, որ Գերմանիայի վարած քաղաքականությունը հակաարդյունավետ է և այն հաջոողություն չի բերի:
Նշենք, որ Մեծ Բրիտանիայում Եվրամիության կազմից դուրս գալու հարցով [url=https://shamshyan.com/hy/article/2016/06/25/88871/]կրկնակի հանրաքվե[/url] անցկացնելու համար ստեղծված խնդրագրի տակ արդեն ստորագրել է 2 մլն մարդ:
Խնդրագիրը հրապարակվել է Թագավորության խորհրդարանի կայքում:
Որպեսզի բրիտանական խորհրդարանը դիտարկման անցկացնի խնդրագիրը, անհրաժեշտ է ընդամենը 100 հազար ստորագրություն: