3677 դիտում
16:59 21-07-2016
Եվրոպային առաջիկայում նոր ցնցումներ են սպասվում. Ջորջ Սորոս
Առաջիկայում Եվրոպան նոր ցնցումներ կապրի՝ կապված միգրանտների հետ, նման կանխատեսում է արել միլիարդատեր Ջորջ Սորոսը՝ Corriere della Sera-ին տված հարցազրույցում:
Նրա կարծիքով՝ միգրացիոն ճգնաժամը նահանջում է, սակայն դա ժամանակավոր է. շատ շուտով կրկին սկսվելու է փախստականների հոսքի նոր թափով աճ, իսկ նրանց նկատմամբ եվրոպացիների վերաբերմունքը կվատթարանա:
Սորոսը նշել է, որ Եվրամիությունը միգրանտների պատճառով ներկա պահին գտնվում է մահացու վտանգի մեջ, այդ իսկ պատճառով պետք է այդ խնդրին արագ լուծում գտնի: Ըստ նրա՝ Թուրքիայում հեղաշրջման փորձը անորոշության մակարդակը կբարձրացնի և կբարդացնի Բրյուսելի ու Անկարայի միջև միգրացիոն գործարքի իրականացումը:
Մեկնաբանելով ռուս-թուրքական հարաբերությունների ջերմացումը՝ նա ասել է. «Պարզ է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը փորձում է ինչ-որ կերպ հաշտվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ես չգիտեմ, թե դրա դրդապատճառները որոնք են»:
Բացի այդ, նա կոչ է արել ԵՄ-ին օգնել Ուկրաինային՝ անվանելով այդ երկիրը «անվտանգության ապահովման կարևորագույն ռեսուրս»:
Նմանատիպ նյութեր
3075 դիտում
09:25 26-06-2016
Եվրամիությանը անխուսափելի փլուզում է սպառնում. Ջորջ Սորոս
1018 դիտում
18:14 15-05-2023
Ես ողջ եմ և առողջ. Ջորջ Սորոս
30452 դիտում
23:44 15-02-2021
3 օրում ավելի քան 110 հետցնցում, սպասվում են փոքր ու միջին ուժգնությամբ նոր ցնցումներ․ Հրաչյա Պետրոսյան
Այս բաժնից
850 դիտում
18:58 15-01-2025
Մոսկվան ու Կիևը 25-ական գերի են փոխանակել
964 դիտում
18:20 15-01-2025
Թուրքական հետախուզությունը սպանել է PKK-ի բարձրաստիճան անձի