Ինչպես են կառուցվել եգիպտական բուրգերը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հին աշխարհից մարդկությանը հասցեագրված յոթ հրաշալիքներից են եգիպտական հինավուրց բուրգերը՝ ճամփորդներին ապշեցնող այդ արհեստական սարերը, Եգիպտոսի՝ հնադարում ապրած թագավորների դամբարանները։
Կահիրեից հարավ-արևմուտք՝ մինչև Ֆայումի օազիս ձգվող բուրգերը, թվում է, հառնում են կիզանուտ անապատի ավազներից՝ ճնշելով մարդուն իրենց վիթխարի չափերով։