Իսլամիստների քարոզիչը կոչ է արել ոչնչացնել եգիպտական բուրգերը
Իսլամիստների Քուվեյթի քարոզիչը՝ Իբրահիմ ալ-Կանդարին կոչ է արել ոչնչացնել եգիպտական բուրգերն ու Սֆինքսը: Նա հայտարարել է, որ Մուհամեդ մարգարեի հետեւորդները պետք է վերջ դնեն կուռքերի պաշտամունքին:
«Եթե մինչ օրս մարգարեի հետեւորդները չեն ոչնչացրել փարավոններին նվիրված հուշարձանները, չի նշանակում, թե դա չենք կարող անել հենց հիմա»,-ասել է Իբրահիմ ալ-Կանդարին:
Քարոզչին չի հետաքրքրում այն փաստը, որ բուրգերն այժմ ոչ թե պաշտամունքի առարկա են, այլ մշակութային հարստություն: Ավելի վաղ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադին եւս կոչ էր արել ոչնչացնել պատմական հուշարձանները: